Տնային աշխատանք

Ամուլսարի շահագործման խնդիրը

Հանձնարարություն

համացանցից գտնել տվյալներ ամուլսարի էկոլոգիական աղետի վերաբերյալ մի քանի նախադասություններով

Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի անկախությունից հետո հայտնաբերված առաջին ամենախոշոր ոսկու հանքավայրն է։ Այն հայտնաբերվել է ծավալուն երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքում։ 

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրը գտնվում է ՀՀ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիս, հյուսիս-արևմտյան ճյուղավորումների ջրբաժանային մասում, 2500-2988 մ բացարձակ բարձրությունների վրա:

Ամուլսարի հանքավայրը ունի ջրաերկրաբանական առանձնացված (ավտոնոմ) պայմաններ և դրանք բարենպաստ են հանքավայրի շահագործման, լեռնահանքային և լեռնահորատման աշխատանքների իրականացման համար:

Հանքավայրի ջրաերկրաբանական բնութագիրը առանձնանում է իր ինքնուրույն ռեժիմով և ոչ մի կերպ կապված չէ հարակից շրջանների հանքային և քաղցրահամ ջրերի հանքավայրերի, աղբյուրների հետ, հատկապես և առավել ևս` Ջերմուկի հանքային ջրերի հանքավայրի հետ, որը սնվում է այլ տեկտոնական բլոկից, Ամուլսարի հանքավայրից սահմանազատվում է վերոնշյալ` Կեչուտ-Զիրակի խոշոր խորքային խզումով, տեղադրված է 1000 մ հիպսոմետրիկ ցածր տեղանքում և սնվում է խորը հորիզոններից:

Ամուլսարի հանքային գոտում իրականացված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների արդյունքում առանձնացվել են Տիգրանես-Արտավազդես միացյալ, Էրատո, Արշակ և Օրոնտես տեղամասերը` իրենց ուրույն ներքին կառուցվածքներով:

Ներկա դրությամբ, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատվել են Տիգրանես-Արտավազդես, Էրատո տեղամասերի պաշարները, որոնց շահագործման իրավունքը պատկանում է Լիդիան Արմենիային:

մի քանի նախադասությունով ներկայացնել այդ խնդրի վերաբերյալ

Գրականության ցանկը

Leave a comment