Հայոց պատմության անհատական նախագիծ

Նախքան Արշակ Բ-ի հետ ամուսնանալը, Փառանձեմ Սյունին կնության էր տրվել վերջինիս եղբորորդուն՝ Գնել Արշակունուն: Արշակ Բ-ի մյուս եղբոր՝ Արտաշեսի որդին՝ Տիրիթը սիրահարվել էր իր հորեղբորորդի Գնելի կնոջը, գեղեցկուհի Փառանձեմին: Որպեսզի իրենով անի Փառանձեմին, գրգռում է Արշակ Բ-ին, որ իբր թե Գնելը ուզում է նրան սպանել և գահը հափշտակել: Գնելը հրավիրվում է Շահապիվան, Նավասարդի տոներին մասնակցելու և այստեղ՝ 359 թվականի օգոստոսին -ին, Արշակ Բ-ի հրամանով դահճապետը սպանում է Գնելին: Բայց հետո հայտնի է դառնում, որ անմեղ Գնելի մահվան պատճառը Տիրիթն է, և թագավորը հրամայում է սպանել նաև նրան: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ Անդովկ Սյունուն: Փառանձեմը հռչակվել է «Մեծ Հայքի թագուհի» և «տիկնանց տիկին»: Շատ չանցած՝ ծնվել է թագաժառանգ Պապը։

Հայոց պատմիչ Պափսոս Բյուզանդի հաղորդմամբ՝ հետագայում, երբ Արշակը քաղաքական նկատառումով ամուսնացել է Բյուզանդիայից ուղարկված Ողիմպիայի հետ, վերջինիս դարձել է իր առաջին տիկինը: Փառանձեմ թագուհին դրդել է արքունական պալատի երեց ոմն Մրջյունիկին թունավորել թագուհուն: Որոշ ուսումնասիրողներ կասկածելի են համարում այս տեղեկությունը:

«Իսկ Փառանձեմը մեծ նախանձով ու ոխով լցված էր դեպի Ողոմպին և միջոց էր որոնում դեղերով նրան սպանելու. բայց չկարողացավ հնարք գտնել, որովհետև (Ողոմպին) շատ զգույշ էր իր անձին, նամանավանդ կերակուրների և ըմպելիքների մեջ։ Նա ուտում էր միայն իր նաժիշտների պատրաստած կերակուրը և խմում էր նրանց մեկնած գինին։ …Անօրեն Փառանձեմը իրեն դավակից դարձրեց Մրջյունիկ անունով մեկին…, որ այն ժամանակ արքունական պալատի երեց էր։ …Տերունական սուրբ և աստվածային մարմնի, այսինքն՝ հաղորդության հացի հետ խառնեցին մահվան դեղը, և Մրջյունիկ անունով երեցը եկեղեցում Ողոմպի տիկնոջը տվեց այն մահաբեր հաղորդությունը և սպանեց»։

368 թվականին, Արշակ Բ-ի՝ Տիզբոն մեկնելուց և ձերբակալվելուց հետո, երբ Մեծ Հայքի վրա ծանրացել է պարսկական ներխուժման վտանգը, Փառանձեմ թագուհին իր ձեռքն է վերցրել երկրի կառավարումը: Ռազմական օգնության և բյուզանդական արքունիքում պահվող որդուն՝ Պապին Հայոց թագավոր ճանաչելու խնդրանքով պատվիրակություն է ուղարկել Կոստանդուպոլիս, իսկ ինքը 11 հազարանոց ընտիր զորքով ու արքունի գանձերով ապաստանել է Արտագերս ամրոցում: Ըստ հույն պատմիչ Ամմիանոս Մարցելինուսի, Պապը նույնպես սկզբում Արտագերսում է եղել և հետո նրա պաշարումից հետո է հեռացել Բյուզանդիա: Շապուհ Բ-ի մեծաքանակ պարսկական զորքերի դեմ 14-ամսյա հերոսական պաշտպանությունից հետո Փառանձեմը ստիպված է եղել անձնատուր լինել: Գերեվարվել է Պարսկաստան, որտեղ անարգվել և սպանվել է Շապուհ Բ-ի հրամանով:Հոկտեմբեր ամսին մենք ուսումնասիրեցինք Փավստոս Բուզանդի «Հայոց պատմություն» երկի՝ Փառանձեմ թագուհուն նվիրված հատվածները: Փառանձեմը շատ գեղեցիկ կին էր: Նրան արքունական պալատից սիրահարվել էին՝ Գնելը, Տիրիթը, և անգամ հայոց թագավոր Արշակ 2-րդը: Նա շատ նվիրված կին էր և շատ էր սիրում իր ամուսնուն անգամ նրա մահից հետ: Երբ Տիրիթը նամակ է ուղարկում Արշակ 2-րդին, որպեսզի ամուսնանա Փառանձեմի հետ, Արշակ 2- րդ իմանում է, որ Տիրիթը խաբել է իրեն, ափսոսւմ է, որ սպանել է Գնելին, և հրաման է տալիս սպանել Տիրիթին: Ապա Արշակն ինքն է ամուսնանում Փառանձեմի հետ, բայց նրան չէր սիրում, անգամ ֆիզիկական զզվանք էր ապրում, բայց երբ Արշակը Հունաստանից իրեն երկրորդ կին է բերում Օլիմպիային, Փառանձեմը խանդում է և սպանել տալիս նրան: Այստեղ մենք համոզվում ենք, որ նա շատ փառասեր էր և չէր ընդունում, որ ուրիշ երկրից պետք է գար ինչ-որ մեկը և դառնար հայոց թագուհին իր փոխարեն: Ճիշտ է նա աստվածավախ չէր և ոճրագործություն արեց՝ սպանելով Օլիմպիային, բայց հայրենասեր կին էր և լավ մայր Պապ թագավորի համար: Իմ կարծիքով Փառանձեմ թագուհին Հայաստան աշխարհի ամենա հզոր թագուհին էր և ես նրա կերպարը շատ հավանեցի:

Leave a comment