Հասարակագիտություն հավասարություն

Սոցիալական հավասարություն, սոցիալական հասարակարգի հասկացություն, ըստ որի որոշակի հասարակության մեջ գտնվող բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներազատություններ և կարգավիճակ, հնարավորինս ներառելով քաղաքացիականսեփականության իրավունքներըխոսքի ազատությունը, և որոշակի սոցիալական ապրանքների ու ծառայությունների հավասար հասանելիություն։ Սոցիալական հավասարությունը պահանջում է սոցիալական դասի կամ կաստայի՝ օրինականորեն կիրառված սահմանների, ինչպես նաև անձի ինքնության անկապտելիությամբ պայմանավորված խտրականության բացակայություն։ Մասնավորապես, սոցիալական հավասարության կողմնակիցները, օրենքի համաձայն, գտնում են, որ հավասար արդարությունը պետք է կիրառվի բոլոր մարդկանց հանդեպ՝ անկախ սեռիցգենդերիցէթնիկական պատկանելությունից, տարիքից, սեռական կողմնորոշումից, ծագումից, կաստայից կամ դասից, եկամտից կամ ունեցվածքի չափից, լեզվից, դավանած կրոնիցհամոզմունքներից, հնչեցրած կարծիքներիցառողջությունից կամ ունեցած հաշմանդամության աստտիճանից։

Հավասարության պրոբլեմը ծագել է դասակարգերի առաջացման հետ և արտահայտել հասարակությունը արդարության սկզբունքով վերակառուցելու ճնշված դասակարգերի ու դասերի իդեալը։ «Հավասարություն» հասկացությանը տարբեր պատմական դարաշրջաններում տրվել է սոցիալական տարբեր բովանդակություն։ Հավասարության իրականացումն են հետապնդել թե՛ ստրուկների ապստամբությունները, և թե՛ միջնադարյան գյուղացիական շարժումները։

Դասակարգային պայքարի պրակտիկային զուգընթաց տեսականորեն հիմնավորվել են նաև հասարակական անհավասարության առաջացման պատճառները, առաջադրվել դրանց վերացման հնարավոր ուղիները։ Ուտոպիստների ու լուսավորիչների ազդեցությամբ 17-րդ դարի Անգլիական և 18-րդ դարի Ֆրանսիական հեղափոխություններում ձևավորված արմատական հոսանքների նպատակը համընդհանուր հավասարության հաստատումն էր (չեվելլերները՝ ԱնգլիայումԳրակքոս Բաբյոֆի «հավասարների դավադրությունը»՝ Ֆրանսիայում

Կապիտալիստական հասարակարգում առաջին անգամ հռչակվեց իրավահավասարության սկզբունքը, վերացվեցին դասերը և դասային արտոնությունները։

Համընդհանուր հավասարության հաստատելու տեսական հիմնավորումն ու իրականացումը ռուս հեղափոխական դեմոկրատների և Միքայել Նալբանդյանի հիմնական նպատակն էր։

Սոցիալական հավասարության մասին անդրադառնալիս մարքսիզմլենինիզմի դասական համարվողներպնդում էին, որ անհավասարության իրական հիմքը կապված էր արտադրության միջոցների մասնավոր սեփականատիրական բնույթով:

Առաջադրանքներ

  • Վերլուծե՛լ Հարություն Սամուելյանի «Գորշագույնություն» շարքը

Leave a comment