Նախակորիզավորներ կառուցվածքը և առանձնահատկությունները

Նախակորիզավոր կամ Պրոկարիոտ է կոչվում կորիզ չունեցող բջիջները։ Այն ունի հետևյալ հատկանիշները.

Նախակորիզավորների խմբին են պատկանում բակտերիաները և կապտականաչ ջրիմուռները։

  • Ժառանգական նյութը գտնվում է ցիտոպլազմայի մեջ։ Այն օղակաձև ԴՆԹ-ի մեկ մոլեկուլ է, որը կոչվում է նուկլեոտիդ։
  • Ակտիվ են բոլոր գեները, քանի որ սպիտակուցների հետ կոմպլեքս չեն կազմում։
  • Բջջաթաղանթը կազմված է 2 շերտից։ Արտաքին շերտը հաստ է և ամուր, կոչվում է բջջապատ, որը ջրիմուռների մոտ կազմված է ցեյլուլոզից, իսկ բակտերիաները կազմված են ածխաջրերից։ Չափսերով փոքր են.

Նախակորիզավորների կառուցվածք

Նախակորիզավորների բջիջն արտաքինից ծածկված է բջջապատով։ Անմիջապես բջջապատի տակ պլազմային թաղանթն է, որին հաջորդում է ցիտոպլազման։

Նախակորիզավորները չունեն ձևավորված կորիզ և մի շարք օրգանոիդներ՝ միտոքոնդրիումներ, էնդոպլազմային ցանց, վակուոլներ, լիզոսոմներ պլաստիդներ, գոլջիի ապարատ։ Կորիզին փոխարինում է նրա համարժեք նյութը՝նուկլեոիդը։ Այն ժառանգական տեղեկատվություն է պարունակում տվյալ բջջի մասին։։ Բակտերային բջիջները լինում են գնդաձև (կոկեր), ձողիկաձև (բացիլներ), պարույրաձև և այլն։

Leave a comment