Հավասարություն

Հոդված 28. Օրենքի առջև ընդհանուր հավասարությունը

Բոլորը հավասար են օրենքի առջև:

Հոդված 29. Խտրականության արգելքը

Խտրականությունը, կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, արգելվում է:

Հոդված 30. Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը

Կանայք և տղամարդիկ իրավահավասար են:

  • Վերլուծե՛լ Հարություն Սամուելյանի «Գորշագույնություն» շարքը

Իմ կարծիքով առաջին նկարում մարդիկ իրար լսում են չեն առհամարում իսկ երկրորդ նկարում իրար կողքով անցնում են և չեն լսում միմյանց մենք նաև տեսնքւմ ենք,որ գնալով մարդիկ իրար հանդեպ սառում են առհամարում և նկարները գնալով դառնում է սեռի:

Leave a comment